Մեր մասին

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․-ի մայիսին Կոտայքի մարզում՝ քաղաք Աբովյանում։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։

Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է, և այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 և 100 կՎ հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով և ապահովված է Mitsubishi մակնիշի երկու դիզելային գեներատորներով, որոնք երաշխավորում են կենտրոնի անխափան աշխատանքը։

Կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և Tier III միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։

Տվյալներն՝ Հայաստանի տարածքում

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում գործող ամենամեծ և տեխնիկապես առաջադեմ տվյալների մշակման կենտրոնն է։ Այն ապահովում է անվտանգ, անխափան և բարձր հասանելիությամբ միջավայր՝ բիզնեսի և պետական հաստատությունների  տվյալների պահպանման, մշակման և պահեստավորման համար։


Վերահսկելի էներգամատակարարում և անխափան աշխատանք

Կենտրոնն ունի 2 ՄՎտ ընդհանուր հզորություն, որն ապահովվում է երկու Mitsubishi դիզելային գեներատորներով։ Այն միացված է երկու անկախ էլեկտրամատակարարման ենթակայանի, ինչպես նաև Schneider Galaxy VL UPS համակարգի՝ N+1 պահուստային սխեմայով։ Սա նշանակում է, որ անգամ վթարային իրավիճակում OVIO-ի տվյալների կենտրոնը շարունակում է անխափան գործել։


Օպտիմալ հովացման համակարգեր

Տեղադրված են Mitsubishi և Systemair հովացման համակարգեր, որոնք մշտապես պահպանում են օպտիմալ ջերմաստիճան 2 սարքավորումների սրահներում, որտեղ տեղադրված են ավելի քան 200 սերվերային պահարաններ՝ յուրաքանչյուրը մինչև 5 կՎտ հզորությամբ։


Բարձր մակարդակի ֆիզիկական և տեղեկատվական անվտանգություն


Տվյալների մշակման կենտրոնը վերահսկվում է 24/7 ռեժիմով՝

  • 200+ տեսախցիկների միջոցով, որոնք բացառում են կույր կետերի առկայությունը

  • դեմքի ճանաչման և կենսաչափական մուտքի համակարգերով

  • հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց

  • հրդեհապաշտպանությունը ապահովվում է Chladon 227 գազային համակարգով, որը մարում է կրակը առանց ջուր օգտագործելու՝ կանխելով սարքավորումների վնասումը։


Տեխնոլոգիական հզորություն
Ամպային ծառայություններն աշխատում են վերջին սերնդի Intel Xeon(R) Gold պրոցեսորներով, DDR5 օպերատիվ հիշողությամբ համալրված սերվերային համակարգում։
Տվյալների պահպանման համակարգը All-Flash է՝ բաղկացած արագագործ NVMe SSD-ներով։
Հիմնված լինելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆիզիկական սերվերների վրա՝ կենտրոնն հնարավորություն է տալիս աշխատացնել բարձր ծանրաբեռնվածություն պահանջող ծրագրային ապահովումներ իր ամպային ծառայության շրջանակում։
Ամպային հարթակի սերվերներին, բացի ինտերնետ հասանելիությունից, հնարավոր է նաև միացնել տվյալների փոխանցման առանձնացված կապուղիներ։
Ամպային հարթակում հնարավոր է կատարել սերվերների պահուստային կրկնօրինակներ՝ ինքնասպասարկման պորտալի միջոցով։