OVIO-ն առաջնորդվում է միջազգային ստանդարտներով և ունի անհրաժեշտ հավաստագրեր՝ ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TIER III, որոնք երաշխավորում են տվյալների անվտանգություն, ամպային ծառայությունների պաշտպանություն, ֆինանսական գործարքների անվտանգություն և տվյալների մշակման կենտրոնի բարձր մակարդակի հուսալիություն։ Այս հավաստագրերը մեր հաճախորդներին ապահովում են վստահություն և երաշխիք, որ ծառայությունները համապատասխանում են միջազգային պահանջներին և ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին։